ՄԱԿ75-ի մասին

2020 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը նշում է իր 75-ամյակը: Այդ առիթով ՄԱԿ-ը նախաձեռնում է գլոբալ երկխոսություն՝ ՄԱԿ75-ը։ ՄԱԿ75-ը նախաձեռնվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից և խոստանում է լինել բոլորի համար ավելի լավ ապագա կառուցելու վերաբերյալ ամենալայնածավալ և ամենամեծ ծածկույթն ունեցող գլոբալ երկխոսությունը:

Արագընթաց փոփոխությունների և բարդ մարտահրավերների ներքո գտնվող այս աշխարհում, կլիմայական ճգնաժամից մինչև բնակչությունների արտագաղթեր և տեխնոլոգիաների զարգացման անորոշ ուղղություններ, մենք, ավելին քան երբեք, կոլեկտիվ գործությունների կարիք ունենք։ ՄԱԿ75-ի միջոցով՝ Միավորված ազգերի կազմակերպությունը խրախուսում է մարդկանց համախմբել ուժերը՝ ցուցադրելու համար, թե ինչպես կարող է միջազգային համագործակցությունը օգնել բարելավել աշխարհը մինչև 2045 թվականը՝ ՄԱԿ-ի 100-ամյակը։