ԱՇԽԱՐՀԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ: ՔՈ ՁԱՅՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է:
ՄԱԿ-ը նշում է իր 75-ամյակը բարդ մարտահրավերների ժամանակաշրջանում, այդ թվում՝ պատմության մեջ համաշխարհային առողջապահական ամենավատ ճգնաժամի ընթացքում: Արդյո՞ք դա կմիավորի աշխարհը: Թե՞ կհանգեցնի ավելի մեծ պառակտումների և անվստահության: Քո կարծիքը կարևոր է և կարող է օգնել փոխել աշխարհը:
Մասնակցելով այս հարցմանը՝ Դուք կօգնեք սահմանել ներկայի և ապագայի գլոբալ առաջնահերթությունները:
Covid-19-ը հստակ հիշեցում է սահմանների, ոլորտների և սերունդների միջև համագործակցության անհրաժեշտության մասին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է. «Այն ամենը, ինչ մենք անում ենք այս ճգնաժամի ընթացքում և կանենք դրանից հետո, պետք է ուղղված լինի ավելի հավասար, ներառական և կայուն տնտեսությունների ու հասարակությունների ստեղծմանը, որոնք կլինեն ավելի դիմացկուն՝ համաճարակների, կլիմայի փոփոխության և մեր առջև ծառացած բազմաթիվ այլ գլոբալ մարտահրավերների հանդեպ»:
Ձեր կարծիքով 2045 թ-ին մարդիկ ընդհանուր առմամբ ապրելու են ավելի վա՞տ քան հիմա, ինչպես ներկայում, թե՞՝ ավելի լավ: